Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենու՞մ

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենու՞մ
03.12.2025 | 11:49

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչու՞ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված։

ՈՒ ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: ՈՒ սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդն աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: ՈՒ, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ